Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Մահացել է Ուգո Չավեսը

Մահացել է Ուգո Չավեսը
06.03.2013 | 13:46

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին։ Վերջինս ավելի քան մեկ տարի բուժվում էր քաղցկեղից։ Մադուրոն նախագահի մահվան մասին հայտարարությունը տարածել է հեռուստաուղերձի միջոցով՝ շրջապատված երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներով։ Մահը վրա է հասել երեքշաբթի՝ Կարակասի ժամանակով 16.25-ին։ Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ։
Վենեսուելայի Սահմանադրությունը միանշանակ պատասխան չի տալիս այն հարցին, թե նախագահի մահվան դեպքում ում են անցնում նրա լիազորությունները։ Օրենքի որոշ մեկնությունների համաձայն՝ երկրի ղեկավարի լիազորությունները պետք է որ փոխանցվեն խորհրդարանի նախագահին, սակայն ի հեճուկս այդ սպասումների՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մադուրոն։ Ի դեպ, խորհրդարանի խոսնակը չկար այն մարդկանց թվում, ովքեր հեռուստաուղերձի ժամանակ շրջապատել էին Մադուրոյին։

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ